Մեր մասին

Մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հետևորդներ ենք և նպատակ ունենք մեր հոգևոր գանձերն ու մշակութային ժառանգությունն ավելի հասանելի դարձնել ժամանակակից աշխարհում: Մեր կողմից ստեղծված նախագծերով որևէ շահույթ չենք հետապնդում. մեր միակ նպատակը Աստծուն և մեր ժողովրդին ծառայելն է: Մենք աշխատում ենք հոգևոր ստեղծագործությունների, աղոթքների և սուրբգրային տեքստերի թվայնացման ու տարբեր լեզուներով թարգմանությունների տարածման ուղղությամբ: Քանի որ մեր նախագծերը (հավելվածներն ու կայքերը) գտնվում են ակտիվ զարգացման փուլում, հնարավոր է օգտագործման ընթացքում առաջանան տեխնիկական խնդիրներ կամ որոշակի անճշտություններ տեքստերում: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ. մենք շարունակաբար աշխատում ենք դրանք փուլ առ փուլ շտկելու և կատարելագործելու ուղղությամբ: Պատրաստ ենք համագործակցության և սիրով կլսենք ձեր խորհուրդներն ու առաջարկությունները մեր հոգևոր արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ: